«Հրապարակը» գրում է, թե հուլիսի 14-ին լրանում է գեներալ Մանվելի ծննդյան 57-րդ տարին: Ինչպես միշտ, էջմիածնի «Վան» ռեստորանային համալիրում կհավաքվեն բոլոր այն տղաները, ում հետ Մ. Գրիգորյանը «կռվել» է, իմա` մարտական ուղի է անցել:

Հրավիրատոմսերն արդեն բաժանվում են: Կմասնակցեն մոտ հինգ հարյուր «տղաներ», ինչպես նաեւ երկրի էլիտան: Վերջինիս հրավիրում է անձամբ գեներալը: Նրա ծննդյան արարողությանը մշտապես մասնակցել  է նաեւ Սերժ Սարգսյանը՝ այս անգամ եւս կմասնակցի:

Ծննդյան տարեդարձը նշելուց հետո, ըստ լավատեղյակների, գեներալը կմեկնի Փարիզ` ստուգման, ապա` հանգստի: Հանգիստն էլ նրա մոտ «տրադիցիոն» է` Օդեսայում, «Ախ, Օդեսա, ժեմչուժինա ու մորյա» տարբերակով:  

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում