ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «ԱԱԾ-ում ավագ սպայակազմի համար ծառայության առավելագույն տարիքը 65-ն է, որը բացառիկ դեպքերում կարող է երկարացվել  5 տարով։ Առաջարկվող նախագծով ծառայությունը կարող է երկարացվել 10 տարով։ Ակնհայտ է, որ սա արվում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին այդ պաշտոնում եւս 5 տարի պահելու համար»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):