«Ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող ավտոշարասյունը երեկ կայանել է «Մալաթիա» տոնավաճառի հարեւանությամբ՝ «Երեւան սիթի» խանութից քիչ հեռու կառուցվող մեծ նորակառույցի մոտ։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ինքը՝ Սամվել Ալեքսանյանը, անձամբ իջել ու ուսումնասիրել է շինարարությունը։ Թե գործարար պատգամավորը ինչ է ծրագրում կառուցել, երեկ մեզ չհաջողվեց պարզել։ Չի բացառվում, որ նա որոշե է այդտեղ «Երեւան սիթի» ցանցի ավելի մեծ խանութ կառուցել»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):