ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հուլիսի 15-ին կժամանի Հայաստան:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Լեոնիդ Կոժարային Երեւանում կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված է նաեւ հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։

Նույն օրը կկայանան ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի բանակցություններն ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որին կհետեւի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: