Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում հուլիսի 15-ին, ժամը 11.50-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21061» եւ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «Հունդայի»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























