Հրազդան-Հանքավան ճանապարհի 1-ին կմ-ին, այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























