Թուրքիայի արտգործնախարարն այսօրվա հայտարարությամբ վերահաստատեց, որ իր պետությունը հանդես է գալիս ղարաբաղա-ադրբեջանական հիմնախնդրի ոչ թե արդարացի, այլ ադրբեջանամետ լուծման օգտին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ հուլիսի 17-ին ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը, թե Թուրքիան միշտ սատարել է ու կսատարի Ադրբեջանին եւ պատրաստ է նպաստելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

«Եթե Թուրքիան իսկապես շահագրգռված է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, ապա պետք է կատարի մեկ պարզ քայլ` չխառնվի եւ չմիջամտի կարգավորման գործընթացին»,-ընդգծել է Շարմազանովը: