Հայաստանի ՊՆ-ում, հուլիսի 16-17-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների գլխավոր օպերատիվ վարչության պետերի աշխատանքային խորհրդակցությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությունը տեղի է ունեցել  հունիսի 25-ին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների գլխավոր շտաբների պետերի ռազմական կոմիտեի հերթական նիստի ընթացքում ընդունված որոշման համաձայն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրակարգի բոլոր հարցերը, և արդյունքում աշխատանքային խորհրդակցութան նախագահող` ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա.Դավթյանի կողմից ստորագրվել է Արձանագրություն: