Երեւանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի մի 39-ամյա բնակիչ, հուլիսի 16-ին կնոջ հետ տարաձայնություններից հետո ինքնասպանության փորձ է կատարել եւ անմիջապես զանգել պատկան մարմիններին ու այդ մասին տեղյակ պահել: Ուշագրավն այն է, որ կնոջ բաժանումից դառնացած տղամարդը որոշել է կյանքին վերջ տալ՝ թթի օղի խմելով: Նա յոթ լիտր թթի օղի է խմել: Այս մասին իրավապահներին ահազանգել ու անձամբ հայտնել է ինքը:

Նրա առողջական վիճակը վատացել է, սակայն ինքնասպանության փորձը, բարեբախտաբար, ձախողվել է: Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ կատարվում է հետաքննություն: