Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անհնար է համարում Եգիպտոսի միջազգային հարցերով փոխնախարա Մուհամմեդ ալ-Բարադեիի հետ անգամ հեռախոսային շփումը: Այս մասին նա հայտարարել է Անկարայում՝ իֆտարից հետո, որը կազմակերպել էր իշխող կուսակցության տարածաշրջանային բաժանմունքի կողմից:

«Ինչպե՞ս եմ քեզ հետ շփվելու: Դու չես ընտրվել, քեզ նշանակել է կառավարությունը, որն իշխանություն է ստացել հեղաշրջման արդյունքում»,-հայտարարել է Էրդողանը ալ-Բարդեիի հասցեին: Նա ընդգծել է, որ նախագահ է համարում Մուրսիին, քանի որ հարգում է այդ երկրի ժողովրդին:  «Եթե ալ-Բարադեին ընտրվեր, ես նույն բանն այսօր նրա մասին կասեին: Սակայն նա չի ընտրվել»,-ասել է թուրք վարչապետը, հավելելով, որ եգիպտացիները ձեռքերը ծալած չեն նստի եւ «արդեն հիմա միասնական ճակատով սկսել են հեղաշրջման դեմ օրինական ու պատվավոր պայքար», փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Եգիպտսի նախագահ Մուհամմեդ Մուրսին պաշտոնանկ է արվել ռազմական հնարավորության կողմից եւ կալանավորվել: Պետության ժամանակավոր ղեկավար է դարձել Սահմանադրական դատարանի նախագահ Ադլի Մանսուրը, իսկ ԱԷՄԳ նախկին ղեկավար ալ-Բարադեին համաձայնել է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը: