Երթուղային տաքսիների ուղեվարձը Երեւանում կդառնա 150 դրամ: Տեղեկությունն այսօր՝ հուլիսի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ առայժմ միջքաղաքային եւ միջմարզային երթուղիների սակագների հետ կապված որոշումներ չեն ընդունվել: