Ոստիկանության Դիլիջանի բաժնում հուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից   հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.20-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան թաղամասում` Մոլդովական շենքերի մոտակայքում, Արթուր Դ.-ին, դեռեւս չպարզված հրազենով,  վնասվածքը պատճառել է նրա հորեղբոր որդին` 1981 թ. ծնված Ժիրայր Դ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ժիրայր Դ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: