Մի ընկերության տնօրեն հուլիսի 17-ին, ժամը 13.50-ին դիմել է ոստիկանության Գուգարքի բաժին եւ հաղորդում տվել, որ ս/թ հուլիսի 4-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով իր արտադրամաս են եկել երկու կին եւ մեկ տղամարդ, կանանցից մեկը ներկայացել է որպես Հանքավանի մի հանգստյան տան փոխտնօրեն` Արմինե Ա., եւ հանգստյան տան համար, վճարումը ս/թ հուլիսի 10-ին փոխանցումով կատարելու պայմանով, խաբեությամբ հափշտակել են 674 կգ 1.066.000 դրամ ընդհանուր արժողությամբ պանիր, սակայն մինչ օրս Արմինե Ա.-ն պանրի գումարը չի փոխանցել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված օպեր.հետախուզական միջոցառումների շնորհիվ 1982 թ. ծնված Արմինե Ա.-ն բերման է ենթարկվել բաժին եւ կատարվածի մասին տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:



























