Տնտեսվարող սուբյեկտները, որոնք ժամանակին շահել են տենդերն ու ուղեւորափոխադրումներ իրականացրել Երեւանում, դիմել են քաղաքապետարան՝ խնդրելով տրանսպորտի գինը ներկայիս 100 դրամի փոխարեն դարձնել 170-200 դրամ: Այս մասին հուլիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքապետի խորհրդական Ալիկ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում թանկացել է ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեվարձը, ինչպես նաեւ պահեստամասերի եւ վառելիքի գինը, ինչն անհնար է դարձնում ներկայիս գնով քաղաքային տրանսպորտի աշխատանքը:

Գեւորգյանը նաեւ ընդգծել է, որ ամսվա սկզբից մի շարք քննարկումներ են իրականացվել այս թեմայով, եւ տնտեսվարող սուբյեկտները ուղեվարձի տարբեր գին են առաջարկել՝ կախված ուղությունից. «Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անհրաժեշտություն է, ինչը թույլ կտա երեւանցիների եւ քաղաքի հյուրերի համար ապահովել առավել որակյալ տրանսպորտային ծառայություն»: