Մոսկվայի Խամովնիչի շրջանային դատարանը հուլիսի 18-ին 2 ամսով երկարաձգել է «Օբորոնսերվիսի» գործի դերակատարուհիներից մեկի՝ Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի կնոջ՝ Եվգենիա Վասլիեւայի, տնային կալանքը:
Քննիչը դատավարության ընթացքում բացատրել է, որ Վասիլեւայի համար ընտրված խափան միջոցի փոփոխման համար հիմքեր չկան: Նա հիշեցրել է, որ հետաքննության ընթացքում, ընդհանուր առմամբ հարուցվել է 23 քրգործ: Այսպիսով՝ Վասիլեւան կալանավորված կմնա մինչեւ սեպտեմբերի 23-ը, հաղորդում է «Polit.Ru»-ն:
Ավելի վաղ դատախազը լսումների ընթացքում առաջարկել էր Մոսկվայի դատարանին Վասիլեւայի ամենօրյա զբոսանքները 3 ժամից կրճատել՝ դարձնելով 2 ժամ: Դատախազը դա բացատրել է նրանով, որ հուլիսին Վասիլեւան տուն է վերադարձել սահմանվածից 16 րոպե ուշ: Սակասյն դատարնն այդ խնդրանքն անհիմն է համարել:
Հիշեցնենք, որ Եվգենիա Վասիլեւան տնային կալանքի տակ է իր մոսկովյան բնակարանում 2012թ նոյեմբերից:



























