Կիրովում ձերբակալվել են դատապարտված ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մի քանի կողմնակիցների: Առաջինը ձերբակալել են ակտիվիստ Նիկոլայ Լյասկինի: Բացի այդ, ակտիվիստ Ռոման Պերեբերզեւը ուղիղ եթերում հաղորդել է Արթուր Աբաշեւի ձերբակալության մասին: Չի հաղորդվում, թե քանի մարդ է ձերբակալվել:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Նավալնիի դատավճռի կայացումից հետո ակտիվիստներն ուղեւորվել են ՔԿՀ-1, ուր ենթադրում է, որ պետք է տանեն ընդդիմադիրին: Արդյունքում պարզվել է, որ նրան տեղափոխել են ՔԿՀ-2: Երբ ակտիվիստներն ուղեւորվել են այլ ՔԿՀ ուղղությամբ, սկսվել են նրա ձերբակալումները: Երթին մասնակցել է, ընդհանուր առմամբ, 150 մարդ:
Մինչ այդ, Նավալնիի շտաբում հաղորդել են, որ նա դուրս է գալիս Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի պայքարից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ընդդիմադիրի նախընտրական շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը:
Կիրովի դատարանը հինգշաբթի օրը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 5 տարի ազատազրկման: Նա պետք է պատիժը կրի ընդհանուր ռեժիմով գաղութում:




























