Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարիի Յուքսեքովայի շրջանում նահանգային ոստիկանությունը իրականացրել է PKK-ի քաղաքացիական կառույցի՝ KCK-ի դեմ համաժամանակյա գործողություններ, որի ժամանակ ձերբակալվել է 17 հոգի։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ տներից բերման ենթարկված կասկածյալները հարցաքննությունից հետո տեղափոխվել են Վան։