Հարավային Կովկասի երկրների հետ հարբերությունները Լեհաստանը ռազմավարական է համարում։ Այս մասին մարտի 10-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Արթուր Ռասիզադեի հետ հանդիպման ժամանակ։

Մասնակցությունը ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին, ինչպես նշել է Տուսկը, տարածաշրջանային երկրներին մեծ օգուտ կբերի։

«Խոսքը գնում է եվրոպական փողերի հասանելիության, վիզային ռեժիմի հեշտացման, միջազգային խնդիրների համատեղ լուծման, տնտեսության եւ այլ ոլորտների ստանդարտների մոտեցման մասին»,- կարծում է լեհ քաղաքական գործիչը։

Ադրբեջանը, նրա խոսքով, երկար տարիներ Լեհաստանի շատ արժեքավոր գործընկերն է։ «Մենք չենք թաքցնում, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությւններին մենք շատ լուրջ ենք վերաբերում», ասել է Տուսկը։

Ռասիզադեն, իր հերթին, հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակադրվել է ինտեգրվել եվրոպական կառույցներին եւ մեծ նշանակություն է տալիս «Արեւելյան գործընկերություն» ծրագրին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։