Այսօր՝ մարտի 10-ին լրանում է ԵԱՀԿ՝ մամուլի ազատության հարցերով հանձնակատար Միկլոշ Հարաշտիի պաշտոնավարման ժամկետը:
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մշտական խորհուրդը որոշում է կայացրել երաշխավորել նախարարների խորհրդին ԵԱՀԿ ՝ մամուլի ազատության հարցերով հանձնակատարի պաշտոնում նշանակել Բոսնիայի եւ Հերցեգովինայի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչին:
Նա միակ թեկնածուն մնաց, երբ Լրագողների միության քարտուղար Միխայիլ Ֆեդոտովն ինքնաբացարկ հայտարարեց:
Հարաշտին այդ պաշտոնում նշանակվել է 2004թ.՝ փոխարինելով Ֆրայմուտ Դուվեին, իսկ 2007թ. վերընտրվել է իր պաշտոնում:
Հարաշտին հունգարացի գրող է, լրագրող, մարդու իրավունքների պաշտպան, 1976թ. ստեղծված Հունգարական ժողովրդավարական ընդդիմադիր շարժման հիմնադիրներից:
Նրա հաջորդը ընտրվելու է ԵԱՀԿ անդամ 56 երկրների ընդհանուր փոխհամաձայնությամբ կայացված որոշման հիման վրա:




























