Երեւանի քաղաքապետարանի մոտ, այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 11-ին, կկայանա տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված նախազգուշացման ակցիա:
Ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք չենք գնում բողոքելու, խնդրելու կամ նույնիսկ պահանջելու, մենք գնում ենք նախազգուշացնելու, որ չենք ենթարկվելու կայացված անհիմն որոշմանը` լայնամաշտաբ կազմակերպման, ինքնակազմակերպման արդյունքում հասնելով նրան, որ բնակչության մեծ մասը վճարի նախկին սակագներով:
Իշխանական ֆեյքերը հաջողությամբ կարողացան ստեղծել խառնաշփոթ, բացելով իվենթ, հետո փակելով, կառավարության մոտ ակցիայի խոսակցություններ գցելով: Նորից հիշեցնում ենք` ակցիան կկայանա Երեւանի քաղաքապետարանի մոտ»:
Նշենք, որ այս պահի դրությամբ 860 մարդ պատրաստակամություն է հայտնել մասնակցել բողոքի ակցիային:





























