Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նորանշանակ ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը մարտի 9-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան։ Այս մասին հայտնում է պատրիարքարանը։

Հայաստանի նորանշանակ ներկայացուցիչը նշել է, որ ցանկացել է առաջին այցելությունը կատարել պատրիարքարան։

Պատրիարքարանի հոգեւոր խորհրդի ղեկավար, արք. Արամ Աթեշյանը բարի գալուստ է մաղթել հյուրին եւ ցանկացել հաջողություններ նոր պաշտոնում, ինչպես նաեւ տեղեկություններ է հաղորդել պատրիարքարանի եւ հայ համայնքի վերաբերյալ։