Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 18-ի երեկոյան շնորհավորել է անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ, մաղթել արձակագրին քաջառողջություն եւ երկար տարիների կյանք:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծննդյան 75-ամյակի առթիվ եւ գրականության ոլորտում ունեցած նշանակալից ավանդի համար արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: