Կիրովի շրջանային դատարանն, այսօր՝ հուլիսի 19-ին, ուսումնասիրել է ռուս ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնիի եւ Պյոտոր Օֆիցերովի նկատմամբ  դատարանի ընտրած խափանման միջոցի դեմ բողոքը:  Դատախազը կալանքի տեսքով խափանման միջոցը ժամանակից շուտ է անվանել:

 «Նավալնին եւ  Օֆիցերովը նախկինում չեն խախտել չբացակայելու պայմանը, բացի այդ, Նավալնին Մոսկվայի քաղաքապետի թեկնածու է, այդ պատճառով կալանքը խոչընդոտում է նրա ընտրվելու իրավունքի իրացմանը»,- ասել է դատախազը: Պաշտպանությունն աջակցել է դատախազի միջնորդությունը:

Ալեքսեյ Նավալնին  հայտարարել է, որ իրեն զարմացնում են տեղի ունեցող դեպքերը. Ընդդիմադիրը կարծիք է հայտնել, որ դատախազ Բոգդանովի նմանակը կա. «Հենց Բոգդանովն էր պահանջում ինձ կալանավորել, այնպես որ խնդրում եմ ճշտել նրա ինքնությունը: «ՌԻԱ Նովոստին» նշում է, որ դեռ հունիսին դատախազ Սերգեյ Բոգդանովը պնդում էր Նավալնիի խափանման միջոցը՝ ստորագրությամբ չբացակայելը, փոխարինել կալանքով: