Գազի գինն արհեստականորեն բարձրացվեց, որպեսզի 1,5 անգամ թանկանա կյանքի արժեքը Հայաստանում: Այս մասին, այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
Խոսելով դրա պատճառների մասին՝ նա ասաց, երբ քաղաքացիները արտագաղթում են, նվազում է սպառումը եւ հավաքվող հարկերը: «Այսկերպ վերականգնում են այն վնասը, որն արտագաղթը պատճառում է քրեաօլիգարխիկ համակարգին»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը:
«Իշխանությունն այլ կերպ չի կարող ապրել, քան ժողովրդին թալանելն է, քանի որ այլ բան չի անում»,-ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից գազը սակագինը Հայաստանում մեկ խմ-ի համար 132 դրամից դարձել է 156 դրամ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























