Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանը հերքել է հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանին հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու լուրը:
Անդրեասյանը NEWS.am-ին հայտնեց, որ առայժմ որեւէ «նշանակում, մրցույթ, ազատում Հանրայինում չի եղել, իսկ լինելուն պես հանրությունն անմիջապես կտեղեկացվի»:
Տարօրինակն այն է, որ Արմեն Անդրեասյանը հերքեց նաեւ տեղեկությունը, թե Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն միավորվելու են մեկ միավորի մեջ: Մինչդեռ նշենք, որ այդ տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին հենց ՀՀՌԸԽ նախագահ Ալեքսան Հարությունյանի ընդունարանից:
Նշենք, որ որոշ տեղեկություններով՝ Հանրայինի նախկին գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը նշանակվելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար, իսկ Սամվել Ֆարմանյանը ղեկավարելու է Հանրային հեռուստառադիոընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների նոր ստեղծվելիք բաժինը:




























