Մեր երկիրը կողջունի ցանկացած պայմանագիր՝ ստորագրված եղբայրական Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոլ Տաբատաձեն՝ մեկնաբանելով մի շարք վրացի եւ հայ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Թբիլիսին շահագրգռված չէ հայ-թուրքական սահմանի բացմամբ:
Վրացի դիվանագետը նման հայտարարություններն ու գնահատականները գնահատել է որպես որոշ տաքգլուխների գործունեության պտուղներ: «Օրինակ՝ պնդում են, թե Վրաստանը վախեցել է հայ-թուրքական սահմանի բացումից եւ այդ պատճառով էլ բացել է „Վերին Լարս“ անցակետը: Մենք ոչնչից չենք վախենում, իսկ դա արել ենք Հայաստանի խնդրանքով եւ միջնորդությամբ»,- ասել է Տաբատաձեն:




























