Լոս Անջելեսի շրջանի առաջին ատյանի գլխավոր դատարանի դատավոր Քարեն Նադելը որոշել է, որ կան բավարար ապացույցներ, որպեսզի ավտովթարի մեղավորության մեջ կասկածվող Գլենդելի բնակիչ Արման Սամսոնյանը դատվի երկու մեղադրանքներով՝ ճանապարհային կանոնների կոպիտ խախտման հետեւանքով ոչ դիտավորյալ սպանության համար, գրում է Glendale News-Press-ը:
Նշենք, որ 19-ամյա Սամսոնյանի ամենագնացը բախվել է սյանը եւ հրշեջ հիդրանտին, իսկ երկու կանայք, որոնք օգնության են շտապել նրան եւ կանգնել հիդրանտից դուրս ժայթքող ջրի վրա, մահացել են հոսանքահարվելուց, քանի որ վնասված էլեկտրասյան պատճառով ջուրը եղել է 4800 բոլտ լարվածության տակ:
«Նա, անկասկած, մեքենան անզգույշ է վարել եւ անտեսել մյուսներին»,-հայտարարել է դատավորը:
Պաշտոնյաները պնդում են, որ Սամսոնյանն այդ գիշեր ընթացել է բարձր արագությամբ, ապա կորցրել կառավարումը եւ բախվել էլեկտրական սյանը:




























