Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պատճառով չի մասնակցի Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին: Երկիրը կներկայացնի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Ինչպես գրում է Report-ը, սպասվում է, որ հոկտեմբերի 30-ին Ալիևը Բաքվում կպարգևատրի FIFA U-15 մրցաշարի եզրափակչի մասնակիցներին: