Մադրիդի «Ատոչա» կայարանի մոտ երկաթուղային խոշոր աղետի զոհերի հիշատակին նվիրված ինքնաբուխ հուշավայր է ձևավորվել․ քաղաքի բնակիչները ծաղիկներ են բերում և մոմեր վառում կայարանի շենքի մոտ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին «Իզվեստիա» պարբերականին հայտնել է լրագրող Դանիել Բերբելը։
«Հենց մուտքի մոտ տեսնում ենք երեկվա ողբերգության հիշատակին թողնված ծաղիկներն ու մոմերը», — պատմել է նա։
Բերբելի խոսքով՝ աղետի ենթարկված գնացքները նախօրեին մեկնել էին հենց «Ատոչա» կայարանից։
Նախօրեին Իսպանիայում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով առնվազն 68 մարդ է զոհվել։ El País-ի նախնական տեղեկություններով՝ վթարի հիմնական պատճառը կարող էր լինել մարդկային գործոնը, ինչը տեղի է ունեցել ազդանշանային համակարգի խափանման պայմաններում։ Ըստ պարբերականի՝ Adif ընկերության աշխատակիցը թույլատրել է Renfe երկաթուղային ընկերության գնացքի մեկնումը, թեև գիծը զբաղեցված է եղել Iryo օպերատորի գնացքով։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը զոհերի հիշատակին երկրում եռօրյա սուգ է հայտարարել։




























