Բոլիվիայում ձերբակալվել է կաթոլիկ հոգեւորական, որին կասկածում են Կույս Մարիամի արձանի զարդերը գողանալու մեջ: Զարդերի արժեքը 1 մլն դոլար է:

Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, 34-ամյա հոգեւորական Հեսուս Կորտեսը մեղադրվում է բոլիվիական փոքրիկ Կոպակաբանա քաղաքում իրականացրած հանցագործության մեջ: Քաղաքը համարվում է երկրի գլխավոր կրոնական կենտրոնը:

Կողոպուտն իրականացվել է դեռեւս ապրիլի 22-ին, երբ չարագործները ներխուժել են Կույս Մարիամի սրբավայր եւ առեւանգել նրա արդ ու զարդը` մատանին, թագը եւ ոսկյա այլ թանկարժեք իրեր: Գողացված իրերը մինչ օրս չեն գտնվել: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: