Պակիստանի խոշորագույն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը՝ Պակիստանի ժողովրդական կուսակցությունը (ՊԺԿ) որոշել է բոյկոտել հուլիսի 30-ին նշանակված նախագահի ընտրությունները: Այս մասին այսօր Իսլամաբադում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՊԺԿ-ի ղեկավարությունը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ վերլուծաբանների՝ ՊԺԿ-ի ղեկավարությունը նման քայլի ստիպված է դիմել այդ կուսակցության չափազանց ցածր վարկանիշի պատճառով, որը, 2008-2013թթ իշխանության ղեկին գտնվելով, սկանդալային հռչակ է վաստակել մեծաթիվ կոռուպցիոն սկանդալների ու ներքին եւ արտաքին ոչ արդյունավետ քաղաքականություն վարելու համար:
Պակիստանի նախագահի պաշտոնի համար 22 թեկնածուներ կառաջադրվեն: Ըստ փորձագետների՝ ընտրվելու ամենամեծ հավանականությունն ունի իշխող <Պակիստանի մահմեդական լիգա» կուսակցության թեկնածու (Նավազ Շարիֆի խմբակցություն) Մամնուն Հուսեյնը՝ Սինդ նահանգի նախկին ղեկավարը:





























