Ֆրանսիայում ոստիկանությունը Լե-Բուրժե օդանավակայանից ոչ հեռու տեղակայված պահեստից առգրավել է 60 տոննա Էյֆելյան աշտարակներ, փոխանցում է «Ռոյթերսը»: Իրավապահների տվյալներով` դրանք նախատեսված են եղել զբոսաշրջիկներին վաճառելու համար:

Ոստիկանությունն այս գործի շրջանակներում արդեն ձերբակալել է չինացի կնոջ, ով կասկածվում է դրանք Ֆրանսիա տեղափոխելու մեջ: Ոստիկանությունը նշել է, որ նմանատիպ ապրանքները հիմնականում պատրաստվում են Չինաստանում եւ նախատեսված են կոմերցիոն գործունեության իրավունքներ չունեցող վաճառականների շրջանում տարածվելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Փարիզը տարեկան ընդունում է մինչեւ 29 մլն զբոսաշրջիկ: