ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում անհայտ անձինք պղծել են նախագահ Աբրահամ Լինքոլնի հուշարձանը: Այսօր ոստիկանությունը հայտնել է, որ հուշահամալիրի այցելուներն առաջինն են նկատել կանաչ ներկի հետքերը ԱՄՆ-ի 16-րդ նախագահի (կառավարման տարիները՝ 1861-1865թթ.) հուշարձանի վրա:
Վանդալների ձեռքից տուժել է հուշարձանի պատվանդանը եւ Լինքոլնի արձանի ներքեւի մասը: Ոստիկանությունը փակել է հուշահամալիրի մուտքը, քանի որ քննություն է կատարվում: Հաղորդվում է, որ հուշահամալիրի մուտքը փակ կմնա այնքան ժամանակ, մինչեւ հուշարձանը չմաքրեն ներկից եւ չավարտեն հետաքննությունը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























