Իլհամ Ալիեւը ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտին, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով նախագահի պաշտոնական կայքը:
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը երկրի ղեկավարին է փոխանցել ԵՄ արտաքին կապերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ համագործակցության զարգացման հեռանկարների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Քեթրին Էշթոնի ողջույնի համար եւ խնդրել փոխադարձ ողջույն հղել վերջինիս:




























