Շվեդ քաղաքական գործիչ Լարս Օլիի անունն իր համար անսպասելի կերպով հայտնվել է նորությունների ժապավեններում: Նա պատահաբար «Instagram»-ում տեղադրել է իր սեռական օրգանի լուսանկարը, գրում է «The Local» պարբերականը:
Շվեդիայի ձախ կուսակցության նախկին նախագահը պարզապես ցանկացել է իր ֆոտոբլոգի բաժանորդներին ներկայացնել ոտքի նոր դաջվածքը: Չորեքշաբթի նա լուսանկար է տաղադրել, որտեղ երեւում է ոչ միայն «Լիվերփուլի» խորհրդանիշով դաջվածքը, այլ նրա մարմնի ինտիմ մասը:
Խնդիրն այն է, որ լուսանկաը նա արել է, երբ արեւային լոգանք էր ընդունում իր ամառանոցում, եւ լուսանկարը բլոգում տեղադրելիս առանձնապես ուշադիր չի դիտել այն:
Լուսանկարը կայծակնային արագությամբ տարծվել է համացանցում` գրեթե սպառնալով իսկական սկանդալ առաջացնել շվեդական մամուլում: 56-ամյա քաղաքական գործիչը հասկացել է իր բացթողումն ու նկարը հեռացրել է: Կատարվածը նա հումորով է ընդունել. «Իմ լուսանկարի մեջ ավելին է հայտնվել, քան պետք էր»,-գրել է նա Twitter-ում, հաղորդում է NEWSru.com-ը:





























