Պենտագոնի ներկայացուցիչներն այս շաբաթ հաստատեցին 2016թ-ին կանանց ստորաբաժանումները մարտական զորքերին միավորելու իրենց մտադրությունը, հաղորդում է «Christian Science Monitor»-ը: Զորքերի ուժի ցուցանիշը չի փոխվի, սակայն, ըստ Պենտագոնի, կնվազի բռնության մակարդակը:
Պատգամավորները թերահավատորեն են վերաբերվում Պենտագոնի ծրագրին: Նրանց կարծիքով` կանանց ի հայտ գալն ավելի շատ կմեծացնի հակառակ սեռի կողմից նրանց բռնաբարելու ռիսկը, բացի այդ կանանցից հնարվոր չի լինի պահանջել նույն պատրաստվածությունը, ինչ տղամարդականցից:
Կանայք կազմում են ԱՄՆ բանակի 14%-ը: 1993 թ-ից նրանց թույլատրվել է ծառայել ավիացիայում եւ նավատորմում: Պենտագոնի տվյալներով` տարեկան 19 հազ. զինծառայող բռնաբարության զոհ է դառնում, եւ միայն 10%-ի դեպքում է գործը հասնում դատարան:





























