Ռուսաստանը ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ-ին չի հանձնի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք որեւէ մեկին չենք հանձնել, չենք հանձնում եւ չենք հանձնի»,-ասել է Պեսկովը լրագրողներին` նշելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը որեւէ մեկին այլ պետությանը հանձնելու վերաբերյալ չի փոխվել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Բացի այդ, Պեսկովը համոզմունք է հայտնել, որ «Շերեմետեւոյում» գտնվող Սնոուդենը չի վատացնի ռուս-ամերիկյան հարաբերությունները` իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում: Նա նաեւ նշել է, որ ստեղծված իրավիճակը չի ազդում Պուտինի եւ ամերիկյան կողմի շփումների գրաֆիկի վրա:





























