Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս Կանը կկանգնի դատարանի առջեւ՝ հանցավոր խմբավորման կազմում կավատությամբ զբաղվելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է France-Press-ը՝ վկայակոչելով դատախազության հայտարարությունը:
Այս քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել մարմնավաճառների մասնակցությամբ սեքս-երեկոները, որը ենթադրաբար կազմակերպել է Սթրոս Կանը՝ Հռոմի «Քարլթոն» հյուրանոցում:
Նմանատիպ օրինախախտումը ֆրանսիական օրենսդրությամբ կարող է պատժվել մինչեւ 20 տարվա ազատազրկմամբ, հաղորդում է Russia Today-ը:
Ավելի վաղ, NEWS.am-ը հայտնել էր, որ Դոմինիկ Սթրոս Կանը Նյու Յորքում ձերբակալվել էր 2011թ. մայիսի 14-ին` սեռական ոտնձգությունների մասին Նաֆիսաթու Դիալոյի հայտարարության հիման վրա: Քրեական գործը փակվել էր օգոստոսի 23-ին, երբ պարզվել էր, որ սպասուհին ստել է: 2012թ. մայիսի 1-ին Նյու Յորքի դատարանը վերանայել էր Սթրոս Կանի դեմ Դիալոյի քաղաքացիական հայցը:
Դոմինիկ Սթրոս Կանը սկանդալի պատճառով ստիպված էր եղել հեռանալ ԱՄՀ-ից, քաղաքական կարիերայից: 2011թ. նա պատրաստվում էր իր թեկնածությունը դնել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին:





























