Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար  դատարանում տասնյակ միլիոններ շահած փաստաբանների միջեւ երկարատեւ դատական վեճն ավարտվել է, գրում է  «Glendale News-Press»-ը:

Փաստաբաններ Մարկ Գերագոսն ու Բրայան Քաթաբեքը, որոնք ապահովագրական ընկերությունների դեմ Հայոց ցեղասպանության ժառանգների ներկայացրած կոլեկտիվ հայցով փաստաբաններն էին, կարգավորել են իրենց հայցը գործընկերների` Վարդգես Եղիայանի եւ նրա կնոջ ` փաստաբան Ռիտա Մահդեսյանի դեմ:

Եղիայանն ու Մահդեսյանը մեղադրվում էին կեղծ բարեգործական ընկերություն ստեղծելու եւ 2005 -2011թթ. ընթացքում գրեթե 1 մլն դոլար ծախսելու մեջ: Վեճի կարգավորումը ենթադրում էր անկախ արբիտրի ներգրավում, որը պետք է ստուգեր  բոլոր ծախսերն ու բարեգործության նպատակով մուտքերը:

Եղիայանի խոսքով` կարգավորումը նշանակում է, որ կիրականցվի  ապահովագրական հիմնադրամում մնացած գումարների` դատարանի կողմից հաստատված ստուգում: Նա ակնկալում է, որ ստուգումը կավարտվի եւ  արդյունքները դատարան կներկայացվեն 90 օրվա ընթացքում: