ՉԺՀ-ի հյուսիսային Գանսու նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին այսօր հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժ. 00:24-ին` Վենսյան շրջանում: Ցնցումների օջախը գտնվել է 6 կմ խորությունում: Մասամբ ընդհատվել է շրջակա բնակավայրերի հաղորդակցումը: Հետցնցումներ չեն արձանագրվել, ուստի անվտանգության նկատառումներով իրենց տները լքած բնակիչներն արդեն վերադարձել են տուն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այս շաբաթ սա արդեն երկրորդ երկրաշարժն է: Երկուշաբթի առավոտյան ազգային օդերեւութաբանական կենտրոնը հայտնել էր 6,6 մագնիտուդ ուժգնությամբ ստորերկրյա ցնցումների մասին: Այն ժամանակ աղետի զոհ էրն դարձել 95 մարդ։





























