Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընթացիկ տարում կմեկնի Ուկրաինա։ Պաշտոնական այցի նախապատրաստության հարցը քննարկվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Թալեաթ Ալիեւի եւ Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Կոնստանտին Գրիշենկոյի հանդիպման ժամանակ։
Այցը, ինչպես հայտնում է АПА-ն, կիրականացվի երկու երկրների նախագահների Խորհրդի երկրորդ նիստի շրջանակներում։



























