Ադրբեջանի մասին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկույցը տեղափոխվել է ապրիլ։ Այս մասին հայտնել է ԵԽԽՎ փոխնախագահ, այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։
Նրա խոսքով, կազմակեպության բյուրոյում եւ մշտական ներկայացուցչությունում Ադրբեջանի մասին ոչ մի քննարկում չի եղել։
ԵԽԽՎ մոնիթորինգային խմբի համանախագահները փետրվարին այցելել էին Ադրբեջան։ Ադրբեջանի մասին նրանց զեկույցը կոմիտեի մոնիթորինգի նիստին պետք է քննարկվեր մարտի կեսերին, հայտնում է ադրբեջանական Trend News-ը։



























