ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը առաջարկում է մշակել եւ ընդունել գնաճի մասին օրինագիծը։

Ինչպես պատգամավորը հայտարարել է, նմանօրինակ անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում առկա գնաճով եւ սոցիալական մակարդակի համամասնական իջեցմամբ։ «Հայաստանում գները մշտապես բարձրանում են, մինչդեռ աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները մնում են նախկին մակարդակի վրա, ինչն էլ երկրում սոցիալական լարվածության պատճառ է դառնում»,- նկատել է պատգամավորը։Այս կապակցությամբ նա առաջարկել է գնաճի զսպման օրինագիծ մշակել։ «Երբ գնաճի մակարդակը բարձրանում է, համաշխարհային պրակտիկայում զուգահեռաբար բարձրանում են աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները։ Այդպիսի երկրներում, որպես կանոն, սոցիալական ճգնաժամ չի լինում»,- նկատել է նա։ Որպես օրինակ՝ պատգամավորը բերել է Ռուսաստանը, Լեհաստանը եւ մերձբալթյան երկրները։