Մարտի 16-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում, Լոս Անջելեսի մոտակայքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։

ԱՄՆ երկրաբանական ծառայության կայքի հաղորդմամբ, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պիկո-Ռիվերա քաղաքից 2 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Երկրաշարժը եղել է տեղի ժամանակով 04։04 րոպեին։ Օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։

Reuters-ի հաղորդմամբ, զոհվածների եւ ավերվածությունների մասին դեռեւս տեղեկություններ չկան։