Հայաստանը կցանկանար մասնակցել բոլոր տարածաշրջանային ծրագրերին, որոնք վերաբերվում են տնտեսական զարգացմանը։ Deutsche Welle ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով աշխատանքային այցով գտնվում էր Բեռլինում։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը դրական է գնահատել Եվրամիության «Արեւլյան գործընկերության» նախագիծը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը։
«Մենք կարծում ենք, որ բոլոր տարածաշրջանային նախագծերում, հատկապես տնտեսական, պետք է ընդգրկված լինեն տարածաշրջանի բոլոր երկրներն առանց բացառության»,-նշել է նախարարը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը կցանկանար լինել Nabucco գազամուղի տարանցիկ երկրներից մեկը, Նալբանդյանը պատասխանել է, որ իր երկիրը պատրաստ է մասնակցելու տնտեսական ռեսուրսներին վերաբերող բոլոր նախագծերին։ Գլխավորը, նրա կարծիքով, որ նմանատիպ նախագծերը իրատեսական լինեն, համահունչ լինեն տարածաշրջանի շահերին եւ քաղաքականացված չլինեն ու տնտեսապես արդյունավետ լինեն։



























