ՑԱԽԱԼԱ-ի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Աշկենազին հասկացնել է տվել, որ տեւական լարվածությունից հետո Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կրկին ջերմացել են։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News-ը։

«Ռազմական ոլորտում մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, եւ ես կարծում եմ, որ քաղաքական խնդիրները շուտով կլուծվեն»,- ՆԱՏՕ-ի ահաբեկչության դեմ պայքարի եւ միջազգային համագործակցության խորհրդաժողովի շրջանակներում Թուրքիա կատարած իր այցի ժամանակ հայտարարել է Աշկենազին։ Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպումներ է ունեցել իր թուրք գործընկերոջ՝ գեներալ Բաշբուղի եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Գենյուլի հետ, քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը, Իրանի, Սիրիայի եւ Լիբանանի հետ կապված տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ Լիբանանի Երկրորդ պատերազմի եւ Գազայի հատվածում «Ձուլածո արճիճ» գործողությանն առնչվող հարցեր։

Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետի այցը Թուրքիա առաջինն է վերջին հինգ տարիների ընթացքում։