Հայաստանի կառավարությունը հարգում է «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատիրոջ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարծիքը, որ ամառային կինոթատրոնի տեղում պետք է սբ. Պողոս Պետրոս եկեղեցի կառուցվի: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից մարտի 17-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով, կառավարությունը հանգամանալիք ուսումնասիրել է այդ հարցը եւ եկել եզրակացության, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պատմամշակութային արժեք չէ եւ, հետեւաբար, չպետք է մտնի պետության կողմից հսկվող ճարտարապետական հուշարձանների ցանկը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարության որոշումը վերջնական է եւ ենթակա չէ փոփոխման:

Նշենք, որ եկեղեցու կառուցումը հանրային մեծ արձագանք է գտել Հայաստանում, քանի որ Երեւանի շատ բնակիչներ կարծում են, որ ամառային կինոդահլիճը հուշարձան է եւ հանդես են գալիս նրա տեղում եկեղեցու կառուցման դեմ: