Անցյալ ամիս մերժված Ցեղասպանության նախագծից հետո կրկին Բուլղարիայի խորհրադարան է մտցվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը խորհրդարան է մտցրել «Կարգուկանոն, իրավունք եւ արդարություն» կուսակցությունը։ Բուլղարական մամուլը հատկանշական է համարում օրինագծի խորհրդարան մտնելու ժամանակացույցը, քանի որ օրեր առաջ Էրդողանը հայտարարեց Թուրքիայից 100 հազար հայերին վռնդելու մասին, իսկ Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական հրավերով ժամանել է Բուլղարիա։
Փետրվարի 7-ին Բուլղարիայի խորհրդարանը մերժել էր ազգայնական «Ատակա» կուսակցության կողմից առաջարկած Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, պատճառաբանելով, որ դա կվնասի թուրք-բուլղարական հարաբերություններին։
RZS-ի ղեկավար Յանե Յանեւը նշել է, որ Բուլղարիան կողմից ողբերգական իրադարձությունների ընդունումը նպատակ ունի Շվեդիայի եւ ԱՄՆ-ի պես պատմական իրականության հանդեպ պարզորոշ դիրքորոշում գրավել։



























