Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսի կարծիքով՝ Չեխիան պետք է դուրս գա Եվրամիությունից: Այս մասին նա գրել է իր գրքում: Նա ԵՄ-ին մեղադրում է անդամ-երկրի ներքին քաղաքականությանը միջամտելու, ազատության եւ ինքնիշխանության սկզբունքը ոտնահարելու մեջ:

Երբ Վացլավ Կլաուսը որպես վարչապետ մասնակցում էր Չեխիայի՝ ԵՄ անդամակցության հարցով բանակցություններին, նա տեղի ունեցողը կոչել էր «հաշվարկվով ամուսնություն»: Այժմ Չեխիան պետք է ապահարզան պահանջի, կարծում է Կլաուսը, փոխանցում է «Utro.Ru»-ն:

Չեխիայի նախկին նախագահի կարծիքով՝ ԵՄ-ն շատ հարցերում այն ամենավատի պատճառն է, որը տեղի է ունենում չեխ հասարակությունում, քաղաքականությունում եւ ազգային տնտեսությունում: