Չիկագոյի ռեստորաններից մեկն իր ճաշացանկում ընդգրկել է բուրգերներ, որոնք զարդարված են հաղորդության չօրհնված նշխարներով: Բացի այդ, ուտելիքների թվում կա կարմիր գինու սոուս, հաղորդում է Associated Press-ը:
Նշխարով բուրգերը ռեստորանում դարձել է հոկտեմբերի ճաշատեսակը: Ինչպես մեկնաբանել են հաստատության ներկայացուցիչները, կրոնի հետ զարդարանքն իրականում ոչ մի կապ չունի:
Բանն այն է, որ սրճարանում ընդունված է այս կամ այն ուտելիքը նվիրել ծանր մետալիկայի ռոք խմբերին, եւ նշխարհով բուրգերը նվիրված է շվեդական Ghost խմբին: Խմբի մասնակիցները սովորաբար հանդես են գալիս կրոնական խորհրդանշաններով հագուստով, ուստի որոշվել է բուրգերին թեմային համապատասխան ձեւավորում տալ, հայտնում է Lenta.ru-ն:
Այնուամենայնիվ, որոշ հավատացյալներ սա ընդունել են որպես վիրավորանք: Մինչդեռ հաստատության ղեկավարությունն ընդգծում է, որ ոչ ոքի չի ցանկացել վիրավորել:





























